Կենսագրությունը
ԿԱՐԱՊԵՆՑ (Կարապետյան) Հակոբ Սիմոնի (9.8.1925, Թավրիզ – 20.10.1994, Բոստոն), գրող: Ավարտել է Թեհրանի Սեն Լուի քոլեջը, սովորել ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի (1947–49) և Կոլումբիայի (1950–52) համալսարաններում:
Գործունեությունը
1954–79-ին աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնում: Հեղինակ է պատմվածքների, նորավեպերի ժողովածուների [«Անծանոթ հոգիներ» (1970), «Միջնարար» (1981, Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակ), «Անկատար» (1987)], վեպերի [«Կարթագենի դուստրը» (1972, Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակ), «Ադամի գիրքը» (1983, ՀԲԸՄ Ալեք Մանուկյան և ֆրանսահայ ԳՄ Է. Գավուքճյան–Այվազյան գրական մրցանակներ)]:
Երկ., Ե., 1995: Երկու աշխարհ, Բոստոն, 1992:
Ամերիկյան շուրջպար, Ե., 1994:
Մի մարդ ու մի երկիր եւ այլ պատմուածքներ, Բոստոն, 1994:
Կարապենց. Մատենագիտություն, Քեմբրիջ, 1999: "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"