Կենսագրությունը
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հայրապետ Սարդարի [1.12.1874, գյուղ Տանակերտ (այժմ՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանում) – 7.3.1962, Երևան], մանկագիր, թարգմանիչ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1893):
Գործունեությունը
Լույս են տեսել Հայրապետյանի բանաստեղծությունների, հեքիաթների, պոեմների, առակների ժողովածուներ՝ «Մեղուների կոմունան» (1931), «Ցողիկն ու Շողիկը» (1941), «Իմ երգերը» (1951), «Փիսիկի դասը» (1966), «Վերջին փաթիլները» (1974), «Գայլ Վահան» (1943, պատմական պոեմ): Հայրապետյանի տեքստերով գրվել են մանկական երգեր:
Երկ. ժող., հ. 1–2, Ե., 1965: "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"