Կենսագրությունը
ԽԱՉԱՏՐՅԱՆ Հենրիկ Մկրտչի [22.5.1939, Լենինական (այժմ՝ Գյումրի) – 6.8.1998, Երևան, սպանվել է աշխատատեղում՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում], իրավաբան: Իրավաբանական գիտությունների դոկտորր (1998): ՀՀ արդարադատության պետական խորհրդական (1997): Ավարտել է ԵՊՀ (1962):
Գործունեությունը
1990–91-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, 1991–93-ին՝ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի, 1993–96-ին՝ ՀՀ ԱԺ իրավաբանության բաժնի վարիչ, 1996–97-ին՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր, 1997–98-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ: Աշխատանքները վերաբերում են պետական, սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:
Երկ. Սահմանադրական վերահսկողություն և սահմանադրական դատարան, Ե., 1993:
Իշխանությունների տարանջատում և պառլամենտարիզմ, Ե., 1994:
Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրությունը, Ե., 1997:
Սահմանադրությունը և կոնստիտուցիոնալիզմի հիմնահարցերը, Ե., 1998: "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"