haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 14/04/1926 - Մահացել է՝ 27/06/1996

Կենսագրությունը

ԱՎԵՏԻՍՅԱՆ Խաչատուր Մեխակի (14.4.1926, Լենինական – 27.6.1996, Երևան), քանոնահար, կոմպոզիտոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1984): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1960): 1972-ից (ընդհատումով) դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1986-ից): 1958–72-ին՝ Հայաստանի պարի պետական անսամբլի երաժշտական, 1972–78-ին՝ Հայաստանի երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Խաչատուր Ավետիսյանը գրել է «Վարդավառ» (1972), «Տաղեր սիրո, պանդըխտության ու հայրենյաց» (1983) կանտատները, «Քարավան» (1960), «Կախարդված ծաղիկներ» (1961), «Զարթոնք» (1978) երաժշտական խորեոգրաֆիկ պատկերները, նաև սոնատներ, քանոնի կոնցերտ, երգեր, թատերական և կինո-երաժշտություն: Հեղինակ է «Քանոնի ձեռնարկի» (մաս 1–2, 1968–86): ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985): Երիտասարդության և ուսանողների համաշխարհային III (1951, Բեռլին) և IV (1957, Մոսկվա) փառատոների դափնեկիր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ասում են — Խաչատուր Ավետիսյան...

Խաչատուր Ավետիսյան...

Արցախի

Օգտագործող Գաղտնաբառ