Կենսագրությունը
ԱԽԻՋԱՆԵՆՑ ԱՂԱԶԱՐԴԻ ԽԱՉԻԿ, Լազար Խրիստոֆորով [1690, Նոր Ջուղա (Իրան) -1750, Ղզլար (Դաղստան)], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, առաջին հայ գեներալը ռուսական բանակում (1734): 1721–22-ի պարսկա-աֆղանական պատերազմի ժամանակ մասնակցել է Նոր Ջուղայի հայերի ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպմանը:
Գործունեությունը
1722-ին իր ջոկատով անցել է Գիլանում գործող ռուսական զորքերի կողմը, եղել է Հայկական էսկադրոնի կազմակերպիչներից (1724-ից՝ հրամանատար): Ռուսական զորքերի Կասպիական արշավանքի ժամանակ (1722–35) մասնակցել է բոլոր ռազմական գործողություններին, ստացել գեներալ-մայորի կոչում: Ախիջանենցը վայելել է ռուսական բանակի վստահությունը, մեծապես նպաստել հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդմանը: