haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ (ԵՂԻԱԶԱՐՅԱՆ)

Գրող

Ծնվել է՝ 02/02/1885 - Մահացել է՝ 11/12/1969

Կենսագրությունը

ԶԱՐՅԱՆ (Եղիազարյան) Կոստան Քրիստափորի (2.2.1885, Շամախի – 11.12.1969, Երևան), գրող: Ծնվել է ռուսական բանակի գեներալի ընտանիքում: Ա.Կ. Զարյանի հայրը: Զարյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը երեք քույրերի որդիներ են: Ավարտել է Փարիզի Սեն-Ժերմեն կոլեժը, այնուհետև՝ Բրյուսելի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը: Հայերենին հմտացել է Վենետիկի Մխիթարյանների մոտ՝ 1910–13-ին, 1916-ին հրա-տարակել է «Երեք երգեր» պոեմների գիրքը (իտալերեն, հայերեն հրատարակություն՝ 1931): Պոեմների թեմաներով իտալացի կոմպոզիտոր Օ.Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1913-ին փոխադրվել է Կոստանդնուպոլիս և 1914-ին հրատարակել «Մեհյան» հանդեսը (Գ. Բարսեղյանի, Հ. Օշականի հետ): 1919-ին, որպես իտալական թերթերի հատուկ թղթակից, գործուղվել է Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հայաստան: 1922-ին Կոստանդնուպոլսում հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը (Գ. Գալֆայանի, Վահան Թեքեյանի և Ծ. Պերպերյանի հետ): 1922-ին ընտանիքով տեղափոխվել է Երևան. ԵՊՀ-ում դասավանդել է եվրոպական գրականության պատմություն: 1925-ից ապրել է Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքի երկրներում: Նյու Յորքում լույս է ընծայել «Արմինիըն քորթըրլի» (1946) հանդեսը: 1944–46-ին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում: 1962-ին տեղափոխվել է Երևան, աշխատել ԳԱԹ-ում (1962–69):

Հայ բանաստեղծության նշանակալի երևույթներից է Զարյանի «Տատրագոմի հարսը» (1930) պոեմը, որը ներկայացնում է դարասկզբի արևմտահայ գավառի կյանքը՝ իր ողբերգական հակասություններով: «Նաւը լեռան վրայ» (1943) վեպում պատկերված է Հայաստանը՝ խորհրդային իշխանության հաստատման նախօրեին: Զարյանը գրել է նաև ճանապարհորդական նոթեր («Երկիրներ եւ աստուածներ», 1935–38, «Հայրենիք» ամսագիր):
Երկ., Ե., 1985: Նավատոմար (Հոդվածներ, էսսեներ, օրագրեր, ճամփորդական նոթեր), Ե., 1999:
Սպանիա, Ե., 1999:
Դեպի Արարատ, Ե., 2001:
Միացյալ Նահանգներ, Ե., 2002:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Հայ գրականության Մենակը (Կոստան ...

Մեր մեծերը - Կոստան Զարյան ...

ԾՆՆԴԱՎԱՅՐ. Կոստան Զարյան...

Օգտագործող Գաղտնաբառ