haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆ

Փիլիսոփա (Իմաստասեր) , Պետական գործիչ , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 19/01/1903 - Մահացել է՝ 1938

Կենսագրությունը

ԱՐԻՍՅԱՆ Լևոն Եղիայի [19.1(2.2).1903, Վան – 1938], խորհրդային պետական և կուսակցական աշխատող, փիլիսոփա: Պրոֆեսոր (1931): ՌԿ(բ)Կ անդամ 1920-ից: Սովորել է Վանի Երամյան վարժարանում, ապա՝ Կիսլովոդսկի և Երևանի արական գիմնազիաներում, 1922–25-ին՝ ՄՊՀ հասարակական գիտությունների ֆակուլտետում: 1928-ին՝ ԵՊՀ պրոռեկտոր, 1932–33-ին՝ Կարմիր պրոֆեսուրայի մերձվոլգյան բաժանմունքի տնօրեն, 1933-ին և 1936-ին՝ ՀԽՍՀ լուսժողկոմ, 1934–36-ին՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Գործունեությունը

Աշխատությունները վերաբերում են իմացաբանության հարցերին, Իմանուել Կանտի և նորկանտականների հայացքների քննական վերլուծությանը: Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետմահու (1956) արդարացվել:

Երկ: Из истории теории познания, Е., 1957.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ