haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄԵՍՐՈՊ ԱՇՃՅԱՆ

Եկեղեցական սպասավոր , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 03/01/1941 - Մահացել է՝ 02/12/2003

Կենսագրությունը

ԱՇՃՅԱՆ Մեսրոպ [ավազանի անունը՝ Հրայր, 3.1.1941, Բեյրութ – 2.12.2003, Նյու Յորք, ամփոփվել է Անթիլիասում (Լիբանան)], եկեղեցական, հասարակական գործիչ, արքեպիսկոպոս: ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2001): Ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքը (1961, Անթիլիաս): 1962-ին ուսանել է Շվեյցարիայում, 1963-ին ԱՄՆ-ում անցել է համալսարանական քահանայության հատուկ դասընթաց, ապա ծառայել Փարիզում: 1970-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսիի Բրինստոնի համալսարանում ուսանել է աստվածաբանություն, Ներսես Լամբրոնացու «Հռոմկլայի ճառ»-ի ուսումնասիրության և անգլերեն թարգմանության համար ստացել մագիստրոսի աստիճան, ապա՝ երկրորդ մագիստրոսի տիտղոս: 1963-ին ձեռնադրվել է վարդապետ, 1977-ին՝ եպիսկոպոս:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1964–70-ին դասավանդել է Անթիլիասում ու Հալեպում, եղել Դպրեվանքի տեսուչ և Բեյրութի ազգային Մարտիկյան վարժարանի տնօրեն: 1973–77-ին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա), 1978–98-ին՝ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմերի առաջնորդի պաշտոնը: Աշճյանի 20-ամյա թեմակալության ընթացքում օծվել է 13 եկեղեցի, բացվել 4 վարժարան, հրատարակվել ավելի քան 60 կրոնական և պատմական գրքեր (հայերեն, անգլերեն): 1978-ից լույս է ընծայել «Աութրիչ» անգլերեն ամսաթերթը: 1993-ին Աշճյանի ջանքերով հիմնվել է առաջնորդարանի հիմնադրամը: 1992-ից «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական և «Արամ Մանուկյան» մշակութային ու հասարակական կազմակերպությունների նախագահ: 1996–2000-ին՝ Ս. Էջմիածնում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի գրասենյակի տնօրեն: 2000-ից՝ «Մուղնի» հրատարակչության հիմնադիր-տնօրեն:  Կարինթիայի ասպետական ընկերության հոգևոր խորհրդատուի ս. Գևորգի մեծ շղթա (1984):

Աշճյանը հեղինակ է հայերեն և անգլերեն լեզուներով աստվածաբանական, հայագիտական, բարոյագիտական գրականության և հրապարակախոսության ուսումնասիրությունների:
Կեանքի և հաւատքի Էջեր, Նյու Յորք, 1993:
Հանդիպումներ Նյու Յորք, 1993: Էջեր հայ եկեղեցւոյ պատմութենէն, 2 հրտ., Ե., 1994:
Լուսաւորչի լոյս նշխարները, Էջ-միածին, 2000:
Պահն ու յաւերժութիւնը, Ե., 2002:
Արագահաս Սուրբ Սարգիս, Ե., 2002:
Armenian Church Patristic and other Essays, N. Y., 1994; The Catholicosi of Etchmiadzin, N. Y., 1995.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Տեսանյութերը

Մեսրոպ Աշճյան

Օգտագործող Գաղտնաբառ