Կենսագրությունը
ՄԵԾԱՐԵՆՑ (Մեծատուրյան) Միսաք Կարապետի [հունվար, 1886, գ. Բինկյան (Սեբաստիայի նահանգի Տևրիկի գավառի Ակնի շրջան) – 22.6(5.7).1908, Կոստանդնուպոլիս], բանաստեղծ: Սովորել է Սվազի Արամյան դպրոցում (1894–96), Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում (1896–1901), Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում (1902–05): 1903-ից աշխատակցել է «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների: 1907-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսել Մեծարենցի «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները:
Գործունեությունը
Մեծարենցի գրականության ժառանգությունը ընդգրկում է 130 քնարական և շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններ ու պատմվածք, մի քանի գրակ-քննադատական հոդվածներ («Ինքնաքննադատության փորձ մը», «Նարեկացիին հետ»): Թարգմանել է արևմտաեվրոպական և ռուսական գրականության չափածո ու արձակ գործերից: Մեծարենցի ստեղծագործությունների հիմնական թեման անհատի ներաշխարհն է 20-րդ դարասկզբի կյանքի բարդ ու հակասական պայմաններում, արդարության և ներդաշնակ աշխարհի երազանքը: Մեծարենցը երգել է բնությունը, սերը («Ինչ արբեցությամբ...», «Սիրերգ», «Արևին», «Ձմռան պարզ գիշեր», «Աքասիաներու շուքին տակ»): Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն» («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշար): Մեծարենցը կերտել է արևմտահայ գյուղի կյանքի հովվերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»):
Տեսանյութերը

ՄԻՍԱԿ ՄԵԾԱՐԵՆՑ Վավերագրական Ֆիլմ...

Միսաք Մեծարենց` Վայրի ծաղիկը ...

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ Սիրերգ...Գիշերն ա...

Միսաք Մեծարենց