haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ (ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Գրող

Ծնվել է՝ 13/12/1933 - Մահացել է՝ 15/10/1980

Կենսագրությունը

ԳԱԼՇՈՅԱՆ (Մանուկյան) Մուշեղ Հովեի [13.12.1933, գյուղ Մեհրիբան (այժմ՝ գյուղ Կաթնաղբյուր՝ ՀՀ Արագածոտնի մարզում) – 15.10.1980, գյուղ Կաթնաղբյուր], արձակագիր: Ավարտել է ՀԳԻ (1957), Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1971):

 "(նյութը տրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Լույս են տեսել Գալշոյանի «Կռունկ» (1969), «Ծաղկած քարեր» (1973), «Մարութա սարի ամպերը» (1981, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1981) պատմվածքների ժողովածուները, «Բովտուն» (1974, ՀԳՄ առաջին կարգի մրցանակ՝ 1973) վեպը, «Ձորի Միրոն» (1983) վիպակը: Ստեղծագործություններում կորուսյալ հայրենիքի կարոտն է, Մեծ եղեռն ապրած հայության արդար դատը: Գալշոյանի երկերի հիման վրա նկարահանվել են «Հնավանդ թմբուկը», «Բովտուն», «Ձորի Միրոն» կինոնկարները:

Երկ. Բովտուն (վեպ, էսսեներ, ակնարկներ, հոդվածներ), Ե., 1982:

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ «ՁՈՐԻ ՄԻՐՈՆ» (հա...

Հայից Հայ - Մուշեղ Գալշոյան – 80...

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ

Մուշեղ Գալշոյան

Մեր մեծերը - Մուշեղ Գալշոյան...

Օգտագործող Գաղտնաբառ