Կենսագրությունը
ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ [Ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի, 1914, Սիվրիհիսար (Անկարայի նահանգ) – 12.6.1990, Բեյրութ], գրող, մշակութային, կրթական գործիչ: 1915-ին եղել է Դեյր Էզ Զոր քշվածների մեջ: Ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը (1928), Բեյրութի Հայ ճեմարանը (1935), հետևել Բրյուսելի համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին (1938–40): 1941–45-ին՝ Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր: Դասավանդել է Բեյրութի Հայ ճեմարանում:
Գործունեությունը
Մուշեղ Իշխանի ստեղծագործությունների հիմքում տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ: Հեղինակ է քնարախոհական բանաստեղծությունների («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կեանք ու երազ», 1949, «Ոսկի աշուն», 1963, «Տառապանք», 1968, ժողովածուներ): Նրա թատերգությունները («Մեռնիլը որքան դժուար է», 1971, «Սառնարանէն ելած մարդը», 1979, «Թատերախաղեր», 1980) կառուցման սկզբունքով և մտածողությամբ որակական նոր երևույթ են հայ գրականության մեջ: Դրանցում արծարծվում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալ և բարոյաբանական հարցեր: Երևանում բեմադրվել են Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» (1989), «Մեռնիլը որքան դժվար է» (1992) պիեսները: Արձակ գործերից են «Հացի եւ լոյսի համար» (1951), «Հացի եւ սիրոյ համար» (1956), «Մնաս բարով, մանկութիւն» (1974) վեպերը, «Սպասում» (1977) վիպակը: Գրել է «Արդի հայ գրականութին» (հ. 1–3, 1973–75) ուսումնասիրությունը:
Տեսանյութերը

Հիշում ենք... - Մուշեղ Իշխան ...

Մուշեղ Իշխան

Մուշեղ Իշխանի ձայնը (Սիրտ իմ խել...

Մուշեղ Իշխան - Գաղտնի թղթապանակ ...

Հայ հոգին - Մուշեղ Իշխան ...

Մուշեղ Իշխան - Կարոտ...