haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ (ԵՂԻԱԶԱՐՅԱՆ)

Գրող , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 31/12/1900 - Մահացել է՝ 11/07/1969

Կենսագրությունը

ԶԱՐՅԱՆ Նաիրի [Եղիազարյան Հայաստան Եղիազարի, 31.12.1900, գ. Խառակոնիս (Վանի նահանգ) – 11.7.1969, Երևան], գրող, հասարակական գործիչ: Ռ. Ն. Զարյանի հայրը: Ավարտել է ԵՊՀ պատմագրության ֆակուլտետը (1927): ՀԳՄ վարչության նախագահ (1944–46): 1926-ին լույս է տեսել Զարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ջրանցքի կապույտ երկրում»:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Քաղաքացիական պատերազմին ու Հայաստանում տեղի ունեցող սոցիալիստական վերափոխումներին են նվիրված Զարյանի  «Հրանուշը» (1925), «Նոյեմբերյան օրերին»(1926), «Ռուշանի քարափը» (1930), «Սաքո Միկինյան» (1935) պոեմները, «Հացավան» (1937, վերամշկված՝ 1949, բեմադրված՝ 1980) վեպը: Ուշագրավ են Հայրենական պատերազմի (1941–45) ժամանակաշրջանի բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուները («Մարտակոչ», 1941, «Վրեժ», 1942, «Շիկացած հոգով», 1943, «Լսեք, դարեր», 1943): Լայն ճանաչման է արժանացել «Ձայն հայրենական» (1943) պոեմը: Զարյանի բանաստեղծական արվեստի գագաթնակետն է «Արա Գեղեցիկ» (1946, բեմադրված՝ 1946, 1965) ողբերգությունը: Գրել է նաև «Պարոն Պետրոսն ու իր նախարարները» (1958) վեպը, անավարտ «Երկրորդ կյանք» (հրատարակություն՝ 1982) հուշագրական գիրքը: Զարյանը նպաստել է հայ դրամատուրգիայի զարգացմանը («Տնամերձ այգի», 1947, «Աղբյուրի մոտ», 1950, «Փորձադաշտ», 1953 և այլն): 1968-ին գրել է «Արտավազդ և Կլեոպատրա» (բեմադրված՝ 1968) ողբերգություն-պոեմը: Զարյանի վերջին շրջանի ստեղծագործություններից են «Սասունցի Դավիթ» էպոսի արձակ վերապատումը՝ «Սասնա Դավիթը» (1966) և «Սպասում եմ քեզ» (1968, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1972) անաստեղծությունների ժողովածուն:

ՀԽՍՀ ԳԽ պատգմամավոր (1951–58): Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ:
Երկ. ժող., հ.1–7, Ե., 1962–72:
Երկ. ժող., հ. 1–4, Ե., 1984–85:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Մեծանուն մարդկաց կարծիքները Նաիրի Զարյանի մասին.
«Նաիրի Զարյանը սովետահայ գրականության այն դեմքերից էր, որոնք սկզբնավորեցին, կազմավորեցին և բարձրացրին այդ գրականությունը համամիութենական ճանաչման աստիճանի: Նա այն անուններից է, որոնցով մեր գրականությունը դառնում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին հայտնին իրողությունը»: /Վաղարշակ Նորենց/

«Նաիրի Զարյանի հետ ես բարեկամացել եմ մեր համատեղ աշխատանքի ընթացքում…իմ հիշողության մեջ նա մմիչտ կմնա որպես պայծառ մարդ, քաղաքացի, մեծ ճաշակի և բարձր չափանիշների մեծ ճաշակի և բարձր չափանիշների արվեստագետ»:    /Գեորգի Մակարով/

«Մենք Նաիրի Զարյանին շատ վաղուց գիտենք իբրև առաջավոր բանաստեղծի և դրամատուրգի,  իբրև հասարակական գործչի խաղաղության համար պայքարի մարտիկի»: /Նիկոլայ Տիխոնով/

«Ազնիվ, սկզբունքային, կրքոտ, իր ժողովրդի ու մարդկության ցավերով ու հոգսերով այրվող ու ուրիշներին միշտ օգնելու ու քաջալերելու պատրաստ մարդ էր Նաիրի Զարյանը» /Գևորգ Էմին/

 

Նկարները
Տեսանյութերը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Նաիրի Զարյան ...

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ «ՆՈՒԱՐԴԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹ...

Օգտագործող Գաղտնաբառ