haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ (ՂԱԶԱՐՅԱՆ)

Գրող , Մշակութային գործիչ

Ծնվել է՝ 26/01/1924 - Մահացել է՝ 17/06/1971

Կենսագրությունը

ՍԵՎԱԿ (Ղազարյան) Պարույր Ռաֆայելի [26.1. 1924, գյուղ Չանախչի (այժմ՝ Զանգակատուն՝ ՀՀ Արարատի մարզում) – 17.6.1971, մահացել է ավտովթարից, թաղված է ծննդավայրում], բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): Ավարտել է ԵՊՀ (1945), Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1955): 1963–71-ին՝ ՀԽՍՀ Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966–71-ին, միաժամանակ` ՀԳՄ վարչության քարտուղար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
Հանճար լինեուց առաջ և լինելու համար նախ պետք է մարդ լինել, ինչպես որ համամարդկային լինելուց առաջ և լինելու համար հարկավոր է նախ լինել մարդկային: 

Գործունեությունը

1948-ին Սևակը լույս է ընծայել բանաստեղծությունների առաջին՝ «Անմահները հրամայում են» գրքույկը, այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը, «Սիրո ճանապարհը» (1954), «Նորից քեզ հետ» (1957) բանաստեղծությունների ժողովածուները: Բանաստեղծական նոր որակի սկիզբն են «Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց» սիրային պոեմները և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրտ.՝ 1966, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1967) քնարափիլիսոփայական պոեմը: «Անլռելի զանգակատուն» պոեմում պատկերելով Կոմիտասի ճակատագիրը՝ Սևակը վեր է հանել Մեծ եղեռնի տարիներին հայ ժողովրդի ապրած ողբերգությունը: Սևակի «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմներն առաձնանում են հայրենասիրական շնչով ու փիլիսոփայական մտահանգումներով: Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ ավանդված կառուցվածքները համադրելով եվրոպական և ամերիկյան կառուցվածքների հետ: Նման համադրության առաջին ամենանշանակալի դրսևորումն է «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն, որին հատուկ է նախ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները բացահայտելու կիրքը, ապա «ազատ  բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը: «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը վերամաստավորել է մարդուն իր բարդ ու հակասական կյանքով: Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են կազմում նրա գրականագիտ-բանասիրական և գրաքննադատական ուսումնասիրությունները («Սայաթ-Նովա», 1969), հոդվածները:

Գրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» (1962, Հայֆիլմ), «Սայաթ-Նովա» (1965, Հայֆիլմ) փաստագրական կինոնկարների սցենարները:

ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1966–70): Սևակը կատարել է թարգմանություններ:
Երկ. ժող., հ. 1–6, Ե., 1972–76: 
Երկ., հ. 1–3, Ե., 1983:
Ծանոթացեք նորից, Բեյրութ, 2001:
Վառվող արյուն: Հատընտիր, Ե., 2000:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Պ. Սևակի մասին.
…Բայց եթե անշրջելի է ժամանակը, և դառն իրողությունը մնում է իրողություն, և եթե իրավ է, որ «հիշատակը սերում է գործերից. — հիշատակը մշուշ է, որ ելնում է եփվող ջրերից, բայց …Բայց եթե անշրջելի է ժամանակը, և դառն իրողությունը մնում է իրողություն, և եթե իրավ է, որ «հիշատակը սերում է գործերից. — հիշատակը մշուշ է, որ ելնում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը -անմեռ», ապա երիցս անմեռ է հիշատակը Բանաստեղծի, ում Անձը, Կյանքը, Խոսքը, Բառը այսօր գրողական ամենամեծ ներկայությունն է մեր կյանքում… /ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ/

…Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը… …Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»… …Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում… /ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ/

Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել… Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:   /ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ/

Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից…

Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:
/ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ/

Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սեվակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»: /ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ/

Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի:

…Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր…
  /ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ/

Պարույր Սեվակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է` տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին…Նա գիտեր, որ ուրիշի վիշտ չի լինում և կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը… Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին…  /ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ/

Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն: Մշտասևեռ վիճակ: Շատ կարևոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում: Պարույը Սեվակը այդպես էլ գաղտնիք մնաց: /ՄԻԽԱՅԵԼ ԴՈՒԴԻՆ/

 Դուն այնտեղ ես` հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ: Դուն` «Անլռելի զանգակատուն» ու «Սայաթ-Նովա», դուն` «Եռաձայն պատարագ», դուն` անկրկնելի, դուն` անլռելի, դուն` անմոռանալի ու անկորչելի` այժմ և միշտ հավիտյանս հավիտենից: /ԼԵՎ ՕԶԵՐՈՎ/

Մենք անընդհատ մոտենում ենք բանաստեղծին, իսկ մեր միջև եղած տարածությունը մեծանում է տարեցտարի: Եվ քանի որ «Մեծը հեռվից է երևում», տարածության ավելացման հետ Պարույր Սեվակ երևույթը խոշոր մասշտաբներ է ընդունում: … Նա պատկանում է այն երևույթների թվին, որոնք աճում են ժամանակի մեջ:  
/ԳԱՌՆԻԿ ԱՂԴԱՐՅԱՆ/
…Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում… Սեվակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության… /ԻՎԱՆ ԴՐԱՉ/

 …Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ… Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը…Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին…
/ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ/
…Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին… /ՍՈՆԱ ՉԱԽԱԼՅԱՆ/

…Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»… 
…Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում…  /ՋԱՆՍՈՒՂ ՉԱՐԿՎԻԱՆԻ/

Կյանքում նա շատ անմիջական էր, բարի, զգայուն, բաց հոգու տեր մարդ: Նրա հետ շփվելը հեշտ էր ու հաճելի: Նրա միտքը, ողջ ինտելեկտը համազոր էին հայոց խորհրդանշական նահապետ Արարատի իմաստուն և ճերմակ բարձունքներին, նրա մարդկային և բանաստեղծական խառնվածքը լեռնային գետակի բուռն հոսք էր հիշեցնում…
...Բուն հայկական խառնվածքի մարդ…
...«Եղիցի լույս». նման ցանկություն, որ նա ընտրել էր իբրև խորագիր իր սքանչելի պոետական շարքի, իր հարազատ երկրին և ողջ աշխարհին կարող էր մաղթել միայն այն բանաստեղծը, որի սիրտը լի է բարությամբ, ազատությամբ, գեղեցկությամբ ու սիրով` դեպի մարդը: Դեպի այն մարդը, ում մեծագույն սիրով նա քնքշորեն տանում էր իր «ափի մեջ»` այնքան մոտիկ իր շռայլ սրտին: Նրա ամբողջ քնարերգությունն ու էպիկական ստեղծագործությունը թափանցված էր լուսակիր բարու և ազատության բերկրանքով:  /ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ/

Նա զգայուն էր ծաղկաթերթի, բառի, զգացմունքի հանդեպ… Սեվակի բանաստեղծությունները կմնան: Նրանք շարունակում են հնչել և խորհել… /ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ/

 Ահա այսպես մեր կողքին շարունակում է իր տրոփուն, բայց մեծերին վիճակված հավիտենական կյանքով ապրել մեզանից վաղաժամ հեռացած մեր մեծ ժամանակակիցը՝ Պարույր Սեվակը: /ԱՆԴՐԵՅ ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ/

…Բայց եթե անշրջելի է ժամանակը, և դառն իրողությունը մնում է իրողություն, և եթե իրավ է, որ «հիշատակը սերում է գործերից. հիշատակը մշուշ է, որ ելնում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը -անմեռ», ապա երիցս անմեռ է հիշատակը Բանաստեղծի, ում Անձը, Կյանքը, Խոսքը, Բառը այսօր գրողական ամենամեծ ներկայությունն է մեր կյանքում…  /ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ/

Պարույր Սեվակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է` տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին…Նա գիտեր, որ ուրիշի վիշտ չի լինում և կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը… Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին… /ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ/

 Պարույր Սեվակ ծնող ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի մնա։ Նա իր օրինաչափ դադարներն ունի միայն։ Թող Զանգակատունը շեն մնա, նոր ժամհար աշխարհ կգա անպայման։
 /ՄԻԽԱՅԵԼ ԴՈՒԴԻՆ/

 Քիչ է ասել, թե Պարույրը տեղ գտավ «հայ գրականության» պատմության մեջ. այստեղից երկրորդ բառը պիտի հանել առանց երկմտանքի: Օրինաչափությունն այն է, որ նշանավոր գրողը տեղ գտնի գրականության պատմության մեջ ու երբ, ժամանակի վճռով, այդ տեղը քիչ գա նրան` իր տեղը գրավի իր ժողովրդի ազգային պատմության մեջ ևս: Արդեն իսկ կարելի է ասել, որ Պարույրը չենթարկվեց օրինաչափությանը` նա իր գործով, կյանքով ու մահվամբ միանգամից մտավ հայոց պատմության մեջ` քաղաքական ու քաղաքացիական, գրական ու գեղագիտական, հասարակական ու քննադատական մտքի պատմության:  
...Մի ամբողջ սերնդի կյանքում ոչ ոք այնպիսի ներգործություն չունեցավ ժամանակակիցների վրա, որքան Պարույրը: Նրանց ազգային մտածողության և առհասարակ մտածողության, նրանց աշխարհզգացման, աշխարհընկալման, նույնիսկ աշխարհայացքի վրա…  
...Մի ամբողջ սերնդի մտքերի տիրակալը եղած գրողը չի կարող հաստատորեն տեղ չբռնել իր ժողովրդի պատմության մեջ` անկախ այն պարագայից, թե ինչ է սպասում իր ստեղծագործությանն ապագայում… /ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ/

 Մենք անընդհատ մոտենում ենք բանաստեղծին, իսկ մեր միջև եղած տարածությունը մեծանում է տարեցտարի: Եվ քանի որ «Մեծը հեռվից է երևում», տարածության ավելացման հետ Պարույր Սեվակ երևույթը խոշոր մասշտաբներ է ընդունում: … Նա պատկանում է այն երևույթների թվին, որոնք աճում են ժամանակի մեջ:  /ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ/

   Պարույր Սեվակ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն: Սեվակ թանկ է հային համար: 
/ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ/

 …Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ… Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը…Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին…
/ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ/

Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։ Պարույր Սեվակը երիտասարդության հոգու Մաքրությունն է, նրա սրտի Զարկերակը, Բողոքը, Պայքարը, Հավատը և վերջապես Ճշմարտությունը։ /ՋԱՆՍՈՒՂ ՉԱՐԿՎԻԱՆԻ/

Դուն այնտեղ ես` հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ: Դուն` «Անլռելի զանգակատուն» ու «Սայաթ-Նովա», դուն` «Եռաձայն պատարագ», դուն` անկրկնելի, դուն` անլռելի, դուն` անմոռանալի ու անկորչելի` այժմ և միշտ հավիտյանս հավիտենից: /ՍՈՆԱ ՉԱԽԱԼՅԱՆ/

                                                                             

                                                                                                                                                                                                                                                 

Տեսանյութերը

ԿԱՐԴՈՒՄ Է՝ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ...

Պարույր Սևակ (Նամակ) ...

Պարույր Սևակ - Սիրում եմ Քեզ ...

Պարույր Սևակ - Դու ես մեղավոր...

Պարույր Սևակ – Որդուս ...

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պարույր Սեւակ...

«Ապրել»` կարդում է Պարույր Սևակը...

Օգտագործող Գաղտնաբառ