ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նկարահանող (Օպերատոր) , Բեմադրիչ (Ռեժիսոր)
Ծնվել է՝ 02/03/1900 - Մահացել է՝ 14/11/1971
Կենսագրությունը
ԳԵՎՈՐԳՅԱՆ Սարգիս Գևորգի [2(15).3.1900, Երևան – 14.11.1971, Երևան], կինոօպերատոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1957): Ավարտել է Մոսկվայի պետկինոտեխնիկումը (1927): 1938-ից՝ Հայֆիլմի օպերատոր:
Գործունեությունը
Գևորգյանը նկարահանել է «Քաջ Նազար» (1940), «Պատվի համար» (1956), «Մոր սիրտը» (1958), «Սարոյան եղբայրներ» (1968, Կարեն Մեսյանի հետ, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1970) և այլ գեղարվեստական ու փաստավավերագրական («Մարտիրոս Սարյան», 1955 և այլն) ֆիլմեր: