haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍԱՐԳԻՍ ՎԱՍԻԼԻ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 26/08/1887 - Մահացել է՝ 25/10/1973

Կենսագրությունը

ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Սարգիս Վասիլի [26.8 (7.9).1887, Թիֆլիս – 25.10.1973, Թբիլիսի, թաղված է Երևանում], կոմպոզիտոր: ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1936), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960): Սովորել է Բեռլինի կոնսերվատորիայում (1907–09), ավարտել Պետրոգրադի կոնսերվատորիան (1915):

 "(նյութը տրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1923–54-ին Բարխուդարյանը դասավանդել է Թբիլիսիի, 1934–37-ին՝ նաև Երևանի կոնսերվատորիաներում (պրոֆեսոր՝ 1941-ից): Գրել է «Նարինե» բալետը (1938), «Անուշ» պոեմը սիմֆոնիկ նվագախմբի համար (1917), «Անդրֆեդերացիա» սյուիտը (1932), «1942 թվական» նախերգանքը (1943), դաշնամուրային մանրանվագների երկու շարք (1910–18, 1915–23), 2 պիես-մանրանվագ (1942–43), «Քեռի քուչի»մանկական օպերան (1945, բեմ.՝ 1946, ԵԵԿԹ), ռոմանսներ, թատերական և կինոերաժշտություն, մշակել ժողովրդական և աշուղական երգեր:

 "(նյութը տրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ