Կենսագրությունը
ՍԻՄՈՆՅԱՆ Շավարշ Ստեփանի [25.1(7.2). 1912, քաղաք Ղազախ (Ադրբեջան) – 12.6.1974, Երևան], պետական գործիչ, մանկավարժ, հոգեբան: ԽՍՀՄ ՄԳԱ թղթակից անդամ (1967): Ավարտել է ՀՊՄԻ:
Գործունեությունը
1955–72-ին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարար, 1972–74-ին՝ Մանկավարժ. ԳՀԻ տնօրեն: Մանկավարժություն և հոգեբանություն է դասավանդել Երևանի բուհերում: Հեղինակ է «Սովետական Հայաստանի ժողովրդական կրթության նվաճումները 40 տարում» (1961), «Դպրոցը նոր խնդիրների առաջ» (1969), «Հոգեբանություն. մի քանի հարցեր» (1980) և այլ աշխատությունների: Սիմոնյանի անունով է կոչվել Երևանի թիվ 112 դպրոցը: