haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍՈՍԵ (ՄԱՅՐԻԿ) ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ֆիդայի (ազատամարտիկ)

Ծնվել է՝ 1868 - Մահացել է՝ 03/03/1953

Կենսագրությունը

ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ [Վարդանյան Սոսե, 1868, գյուղ Թեղուտ (Խլաթի գավառ) – 3.3.1953, Ալեքսանդրիա, 1998-ին աճյունը տեղափոխվել է Երևան, ամփոփվել Եռաբլուրում], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ: Աղբյուր Սերոբի կինը և զինակիցը: Մասնակցել է հայդուկային կռիվներին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1898-ի հոկտեմբերի 20-ին Բաբշենի (Բիթլիս գյուղի մոտ) կռվից հետո Սերոբի հետ ապաստանել է Սասունում: 1899-ին Գելիեգուզան գյուղում. թունավորված Սերոբի, Հակոբ որդու և Սերոբի եղբայրների (զոհվել են մարտում) հետ զինված դիմադրության ժամանակ վիրավոր գերվել և տարվել է Բիթլիս, սակայն շուտով ազատագրվել է: 1904-ի Սասունի ապստամբությունից հետո անցել է Վան, այնտեղից՝ Կովկաս: 1918-ին եղել է Անդրանիկին միացած գաղթականների խմբում: Սոսե Մայրիկի մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում՝ ջարդերի ժամանակ:

1920-ին Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է Կոստանդնուպոլիս, ապա՝ Ալեքսանդրիա:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ