haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆ

Ազգագրագետ , Թարգմանիչ , Բանասեր , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան) , Պատմաբան

Ծնվել է՝ 23/09/1865 - Մահացել է՝ 04/01/1947

Կենսագրությունը

ԼԻՍԻՑՅԱՆ Ստեփան Դանիելի (23.9.1865, Թիֆլիս – 4.1.1947, Երևան), ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ: Պրոֆեսոր (1941): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1945): Կ.Բ. Լիսիցյանի ամուսինը, Լ.Ս., Ս.Ս. և Ն.Ս.  Լիսիցիանների հայրը: Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1884), Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1889): 1889–91-ին դասավանդել է Գևորգյան ճեմարանում, 1894–1915-ին՝ Ներսիսյան դպրոցում:

 1904-ին և 1910–11-ին ուսումնասիրել է Վիեննայի Մխիթարյանների գրադարանում, Բեռլինի և եվրոպական այլ քաղաքների թանգարաններում եղած հայագիտական նյութերը: 1892–1903-ին եղել է Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության խմբագրության անդամ և քարտուղար, 1898–1921-ին՝ Թիֆլիսի Կատարինե Լիսիցյանի հայկական տարրական երկսեռ դպրոցի (1911-ից՝ գիմնազիա, 1921-ից՝ տեխնիկում) ուսուցիչ և տնօրեն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1892–98-ին աշխատակցել է «Աղբյուր» և «Տարազ» հանդեսներին: Հիմնադրել, խմբագրել և հրատարակել է (1905–17, 1922) «Հասկեր» մանկական ամսագիրը: Հովհաննես Թումանյանի ու Լևոն Շանթի հետ կազմել և հրատարակել է «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագիրքը (Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում): 1924-ից աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատի մեթոդական բյուրոյում, 1925–28-ին՝ Հայաստանի կենտրոնական գավառագիտական բյուրոյի ղեկավար, 1938–43-ին դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1924–47-ին՝ ԵՊՀ-ում (1940-ից՝ աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխար-հագրության ամբիոնի վարիչ): 1928–47-ին ղեկավարել է ՀՊՊԹ ազգագրության բաժինը: Կազմակերպել է գիտական արշավախմբեր, գրառել ազգագրական նյութեր, ձեռք բերել թանգարանային ավելի քան 1000 ցուցանմուշ: Ազգագրական աշխատանքները կանոնավորելու և գիտական հիմքերի վրա դնելու նպատակով կազմել ու հրատարակել է «Ազգագրական հարցարանը» (1946):

Հրատարակել է «ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, դեմոգրաֆիայով» (1940) աշխատությունը, գրել մենագրություն Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական պայ-մանների մասին (ձեռագիր): Հայկական աշխարհագական. ընկերության հիմնադիրներից և նախագահի տեղակալ (1937–39-ին): Նրա անունով են կոչվել ՀՊՊԹ ազգագրության բաժինը և Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցը, որտեղ տեղադրված է Լիսիցյանի դիմաքանդակը: 
Զան­գե­զու­րի հա­յե­րը, Ե., 1969: 
Ծաղ­կա­քաղ, Ե., 1969:
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րը: Ազ­գագ­րա­կան ակ­նարկ, «Հայ ազ­գագ­րու­թյուն և բա­նա­հյու­սու­թյուն», պր. 12, Ե., 1981:
Հայ­րե­նի առաս­պել­նե­րից և վե­պե­րից, Ե., 1995:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ