haymard

Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քիմիկոս

Ծնվել է՝ 17/10/1942

Կենսագրությունը

ՊԵՏՐՈՍՅԱՆ Վազգեն Ազատի (ծ. 17.10.1942, Երևան), քիմիկոս: Քիմիական գիտություննեի դոկտոր (1995): Ավարտել է ԵՊՀ (1965): 1973–81-ին՝ Վանաձորի պոլիմերային սոսինձների ՀամԳՀԻ լաբորատորիայի և բաժնի վարիչ, 1982–89-ին՝ Կաշվի ԱՄ ԳՀԿ կազմակերպիչ-ղեկավար, 1989–92-ին՝ ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարարության նախագծակառուցագիտական բաժնի պետ, 1993–96-ին՝ Երևանի փոխքաղաքապետ, 1993-ից՝ «Կանաչ Երևան» համազգային բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Աշխատանքները վերաբերում են ամիդային լուծիչների ներկայությամբ պոլիմերնմանակ փոխարկումներով նոր բարձրամոլային միացությունների սինթեզին, որոնց հիման վրա ստեղծվել են պոլիմերային սոսինձներ և ներդրվել արդյունաբերության մեջ: Մշակել է Երևանի աղբավայրերում առաջացող կենսագազի նպատակային օգտագործման ծրագիր:

Էկոլոգիայի միջազգային (1996), ՌԴ բնական (1998) ԳԱ-ների անդամ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ