haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 27/01/1939

Կենսագրությունը

ՄԱՆՍՈՒՐՅԱՆ Տիգրան Եղիայի (ծ. 27.1.1939, Բեյրութ), կոմպոզիտոր: Պրոֆեսոր (1993): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984), ՀՀ ժողովրդական արտիստ (1990): Ա.Ե. Մանսուրյանի եղբայրը: Հայրենադարձել է 1947-ին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1965): 1967–95-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1992–95-ին՝ ռեկտոր):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Մանսուրյանի ստեղծագործությունը XX դ. համաեվրոպական երաժշտության նվաճումների և ազգային երաժշտական մշակույթի լավագույն ավանդույթների միաձուլման լավագույն օրինակ է: Նա գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հ. Ք. Անդերսենի, 1988, բեմ.՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ»  (1965), «Պրելյուդներ»  (1975), «Գիշերային երաժշտություն»  (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության»  երգչախմբի (խոսք՝ Ե. Չարենցի, 1997–99) համար, կամերային երկեր՝ «Թովեմ»  (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք (ձայնի և տրիոյի համար), «Հավատով խոստովանիմ»  (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից»  (1967), «Մայրամուտի երգեր»  (խոսք՝ Հ.Սահյանի, 1983), «Երկիր Նաիրի»  (խոսք՝ Վ. Տերյանի, 1984), «Գարնան երգեր»  (խոսք՝ Հ.Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը»  «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն»  և այլն) երաժշտություն:

ՀԼԿԵՄ (1967), ՀՀ Պետական(1981, 1985), Ա. Խաչատրյանի անվան (1993) մրցանակներ, Հայ եկեղեցու Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշան (2004):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Տիգրան Մանսուրյանի մասին.  
«Այն վայելչությունը, որ Մանսուրյանը բացահայտում է մի պտղունց նոտայով, որքան մնայուն, նույնքան էլ գորովալից է»: /Ալան Լոքվուդ/

«Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի` իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու...»: /Հրանտ Մաթևոսյան/

Նկարները
Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՏԻԳՐԱՆ ՄԱՆ...

Տիգրան Մանսուրյան - Սիրո Մեղեդի...

Տիգրան Մանսուրյան - Աշնան արև...

«Կտոր մ՛ երկինք»

Տիգրան Մանսուրյան. Ռեքվիեմ...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍ...

Օգտագործող Գաղտնաբառ