haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆԱՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 1905 - Մահացել է՝ 1980

Կենսագրությունը

ԱՆԱՆՅԱՆ Վախթանգ Ստեփանի [8.8.1905, գ. Պողոսքիլիսա (այժմ՝ Դիլիջանի շրջագծում) – 4.3.1980, Երևան], գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968): Աշխատել է «Մաճկալ» (1930–31), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931–35) թերթերում, 1935-ին՝ «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
 «Տասնմեկ տարեկան էի, երբ զրկվեցի դպրոցից, ուսուցիչներից: Այնուհետև գրքերը դարձան  իմ ուսուցիչները, իմ դաստիարակները, լեռնականի իմ անտաշ հոգին հղկողները»:  

Գործունեությունը

Անանյանը գրել է որսորդական պատմվածքներ («Որս□, 1934, ժողովրդական, «Որսորդական պատմվածքներ», պր. 1–8, 1947–77), վիպակներ [«Կրակե օղակի մեջ» (1930), «Սևանի ափին» (1951), «Հովազաձորի գերիները» (1956), վերջին երկուսի հիման վրա ստեղծվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները, Հայֆիլմ, 1954, 1957)]: Ուշագրավ է Անանյանի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1–4, 1961–67) աշխատությունը (ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970): Անանյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Երկ., հ. 1–6, Ե., 1968–71:

 Երկ., հ. 1–4, Ե., 1984:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Վախթանգ Անանյանի մասին.
 «Վախթանգ Անանյանի երկերից փչում են մեր երկրի և հողի բույրերը: Նա չափել է անդունդների խորքը և զգացել է լեռների սլացքը, թեքվել է բոլոր ծաղիկների և բույսերի վրա: Մշտապես պահպանել է մոր ջերմության և անսահման սրտի զգացողությունը, հյուսել նրա սիրո երգը: Նա հասկանում էր բնության լեզուն և մարդու հոգին, անաղարտ հայացքով նայում մարդկանց և աշխարհին, ժողովրդական մեծ կյանքի ընթացքին»: /Հրանտ Թամրազյան/

 

Նկարները
Տեսանյութերը

ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ

Օգտագործող Գաղտնաբառ