Կենսագրությունը
ՍԱՐԳՍՅԱՆ Սոս Արտաշեսի (ծ. 24.10.1929, Ստեփանավան), դերասան: ՀՀ (1972), ԽՍՀՄ (1986) ժողովրդական արտիստ: Պրոֆեսոր (2003): Ավարտել է ԵԳԹԻ (1954): 1954–91-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, 1991-ից՝ Համազգային թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: 1992-ից դասավանդում է ԵԹԿՊԻ-ում (ռեկտոր՝ 1998–2005-ին, կառավարման խորհրդի նախագահ՝ 2005-ից):
Գործունեությունը
Սարգայանը հոգեբանական ռեալիզմի դպրոցի այն դերասաններից է, որ հասնում են ներքին կերպարանափոխման՝ առանց թատերական արտաքին ընդգծումների և զգացմունքների ակներև ցայտունացման: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ դրսևորվել է իր նախասիրած տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորմամբ՝ Արտաշես (Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ», 1958), Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո», 1966), Դոն Կիխոտ (Բուլգակովի «Դոն Կիխոտ», 1968), Տիբալտ, Յագո, Լիր (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», 1964, «Օթելլո», 1969, «Լիր արքա», 1997, վերջինը՝ ռեժ.` Սարգսյան), Վարդան Ադամյան (Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ», 1977, ՀՀ Պետական մրցանակ՝ 1979), Մացակ («Հացավան», ըստ Ն. Զարյանի, 1980), Թաղապետ (Դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», 1991, ռեժ.` Սարգսյան) և այլն: Կինոդերերից են՝ Մկրտիչ («Եռանկյունին», ՀՀ Պետական մրցանակ՝ 1975), Քննիչ («Մենք ենք, մեր սարերը»), Զամբախով («Խաթաբալա»), Նահապետ («Նահապետը»), Ձորի Միրո («Ձորի Միրո»), Ասացող («Մատենադարան», հեռուստաֆիլմ, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988) և այլն: Հանդես է եկել նաև ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում:
Տեսանյութերը

"Կյանքից գնում եմ դառնացած..." Ս...

Դիմանկար. Սոս Սարգսյան...

Սոս Սարգսյան

Երկրի Հարց ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ 21 09 20...
