Կենսագրությունը
ԳԱՍՊԱՐՅԱՆ Ազատ Նիկոլի (ծ.13.8.1943, Երևան), դերասան: ՀՀ վաստակավոր արտիստ (2003): Ավարտել է ԵԳԹԻ (1969): 1969–71-ին՝ ԵՊՀԹ, 1971–80-ին՝ ԵԴԹ, 1980–84-ին՝ հայկական հեռուստաթատրոնի, 1984–92-ին, 1995–2000-ին և 2004-ից՝ Սունդուկյանի անվան, 1992–95-ին՝ «Մետրո» թատրոնների դերասան, 2000–04-ին՝ Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար:
Գործունեությունը
Ազատ Գասպարյանի դերերից են՝ Փայլակ (Ե. Օտյանի «Սեր և ծիծաղ»), Տիրել (Շեքսպիրի «Ռիչարդ III», երկուսն էլ՝ ԵԴԹ), Շոշիա (Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»), Չարենց («Երկիր Նաիրի», ըստ Եղիշե Չարենցի), Օգսեն (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», երեքն էլ՝ հեռուստաթատրոն) և այլն: Նկարահանվել է կինոյում («Երջանկության մեխանիկան», 1982, ՀՀ Պետական մրցանակ՝ 1984, «Երկունք», 1976, «Մեր մանկության տանգոն», 1984, բոլորը՝ Հայֆիլմ և այլն): Ասմունքով հանդես է եկել արտասահմանում: Երկացանկում՝ Սիամանթոյի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի և այլոց երկերից:
Տեսանյութերը

Ազատ Գասպարյանի հիշատակին...

Ազատ Գասպարյան

Ազատ Գասպարյան. Մեր մեծ ժամանակա...

Ազատ Գասպարեան - Ջաւախք...