Կենսագրությունը
ՆՈՎԵՆՑ Գալյա Խաչատուրի (ծ. 1.7.1937, Երևան), դերասանուհի: Ե. Խ. Ղազանչյանի կինը, Հ. Ե. Ղազանչյանի մայրը: ՀՀ վաստակավոր արտիստ (2003): Ավարտել է ԵԳ-ԹԻ (1958): 1958–61-ին՝ Կապանի, 1971–77-ին՝ Գյումրիի, 1977–83-ին՝ ԵԴԹ, 1961–71-ին և 1983–93-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան, 1993-ից՝ Համազգային թատրոնների դերասանուհի:
Գործունեությունը
Նովենցի դերակատարումներին բնորոշ են ազգային վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը. լավագույններից են՝ Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Մատիբո (Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը»), Քեթևան (Սունդուկյանի «Խաթաբալա»), Մայր և Տանտիրուհի (Պ. Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս») և այլն: Նկարահանվել է կինոյում («Բարև՛, ես եմ», 1965, «Նահապետը», 1977, «Մեր մանկության տանգոն», 1982, և այլն, բոլորը՝ Հայֆիլմ):
Տեսանյութերը

Գալյա Նովենց

Գալյա Նովենցի անմահությունը...

Գալյա Նովենց

Մեր մանկության տանգոն...

Գալյա Նովենց