Կենսագրությունը
ՇԵՐԵՆՑ Ազատ Արմենակի (5.4.1913, Թիֆլիս – 25.12.1994, Երևան), դերասան: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1965): Ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան (1937): 1937–68-ին՝ Լենինականի դրամատիկական թատրոնի, 1970-ից՝ Հայֆիլմի դերասան:
Գործունեությունը
Ազատ Շերենցի դերերից են՝ Բրիլիանտով (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ□), Սուր (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Ռոզենկրանց (Շեքսպիրի «Համլետ») և այլն: Կինոյում (1969-ից) ստեղծել է հոգեբանական ինքնատիպ իրական կերպարներ. Ավագ («Մենք ենք, մեր սարերը», 1969), Պապ («Հայրիկ», 1972), Սերոբ («Սերոբի ծառը», 1978), Քահանա («Կտոր մը երկինք», 1980), Կարո («Քոչարի», 1983), Ծերուկ («Հատակում», 1987, բոլորը՝ Հայֆիլմ) և այլն: