Կենսագրությունը
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Օֆելյա Կարապետի (ծ. 9.1.1925, Երևան), երգչուհի: ՀՀ ժողովրդական արտիստ (1959): Ձայնամշակման դասընթացն անցել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:
Գործունեությունը
1944-ից՝ ՀՀ հեռուստառադիոյի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի: Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական և աշուղական երգեր, որոնք առանձնանում են կատարման խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորմամբ: Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում (Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ ևն):
Տեսանյութերը

Օֆելյա Համբարձումյան...

Օֆելյա Համբարձումյան "Գարուն է"...

Սիրեցի յարս տարան

Օֆելյա Համբարձումյան...