Կենսագրությունը
ԳՈՐԿԻ Արշիլ [Ադոյան Ոստանիկ (Մանուկ) Սեդրակի, 15.4.1904, գ. Խորգոմ (Վանի նահանգի Հայոց ձոր գավառ) – 21.7.1948, Նյու Յորք], նկարիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի և Վանի դպրոցներում: Ընտանիքը 1915-ին գաղթել է Երևան: 1919-ին փոխադրվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (1926), որտեղ դասավանդել է հինգ տարի: Համակրելով ռուս ականավոր գրող Մ. Գորկուն՝ 1925-ին վերցրել է «Գորկի» ազգանունը: Ստեղծագործական առաջին շրջանում Գորկին հիմնականում ստեղծել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (1928–32, Ուիտնի ամերիկյան արվեստի թանգարան, Նյու Յորք), նատյուրմորտներ, բնանկարներ՝ իմպրեսիոնիստների ազդեցությամբ, ապա հակվել վերացարկումնային (աբստրակտ) նկարչությանը: "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Արտահայտած մտքերը.Հայաստանը ջերմություն և կենսունակություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն և թախիծ ունի՝ տխուր սակայն՝ չհաղթված:
«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ` մաքրություն, տանջանք և հասունություն: Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ: Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում… «Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»:
Գործունեությունը
Կյանքի վերջին տասնամյակում Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ [«Այգիներ Սոչիում» (1938, նկարաշարի նախնական անվանումը՝ «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943, «Թեյթ» պատկերասրահ, Լոնդոն, «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944, Սիեթլ քի թանգարան), «Հոգեվարք» (1947, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք), «Արորը և երգը» (1947, և այլն)], որոնցով Գորկին հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստոում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողի:
Տեսանյութերը

Արշիլ Գորկի

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱՐՇԻԼ ԳՈՐԿ...

Արշիլ Գորկի

Արշիլ Գորկի

Արշիլ Գորկի

Արշիլ Գորկու մասին...
Այլ հղումները
- «Ո՞վ Ո՞վ է» Հայկական Հանրագիտարան
- Վիքիպեդիա Հանրագիտարան
- Պերեճիքլյան Ա., Հայկականութիւնը Արշիլ Կորքիի ստեղծագործութեան մէջ, «Հայկազյան հայագիտական հանդես», հ.4, Բեյրութ, 1973:
- Պետրոսյան Ա., Արշիլ Գորկի (Ոստանիկ Ադոյան) (1904–1948), Ե., 2004:
- Schwabacher E., Archile Gorky, N.Y., 1957;
- Rosenberg H., Archile Gorky, N.Y., 1962;
- Mooradian K., Arshile Gorky-Adoian, Chicago, 1978;
- Waldman D., Arshile Corky (1904–1948) A. Retrospektive, N. Y., 1981.