haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆ

Ճարտարագետ (Ինժեներ)

Ծնվել է՝ 05/02/1879 - Մահացել է՝ 12/11/1932

Կենսագրությունը

ԱԴԱՄՅԱՆ Հովհաննես Աբգարի [5(17).2.1879, Բաքու – 12.2.1932, Լենինգրադ, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], ճարտարագետ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար: Ա.Ա. Ադամյանի և Ադամյան քույրերի եղբայրը: Սովորել է Մյունխենի, Ցյուրիխի, Բեռլինի համալսարաններում:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1907–08-ին Ադամյանն  արտոնագրել է երկգույն հեռուստատեսության, իսկ 1920-ին՝ «Հեռավորության վրա պատկերներ հաղորդելու ապարատի» գյուտերը: 1907-ին իրականացրել է Բեռլինից 600 կմ հեռավորության վրա հաղորդալարերով գունավոր պատկերի հաղորդման առաջին փորձն աշխարհում: 1913-ին առաջադրել է լուսահեռագրության «Միջանկյալ կլիշեի» համակարգը, 1930-ին իրականացրել առաջին լուսահեռագրի հաղորդումը Մոսկվայից Լենինգրադ: 1925-ին արտոնագրել է գունավոր (եռագույն) հեռուստատեսության հաջորդական համակարգի առաջին նախագիծը՝ «Անլուսաթափանց արգելքի միջով տեսնելու սարքը», որի գունանջատումն ու գույների միախառնումն ապահովող բարեփոխված սկավառակը հայտնի է «Ադամյանի սկավառակ» անվամբ: Նույն թվականին Ադամյանն Երևանի համալսարանի հատուկ լաբորատորիայում պատրաստել և ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Ադամյանի եռագույն հեռուստատեսության սկզբունքն առաջին անգամ կիրառվել է 1928-ին՝ Լոնդոնում: 1945–51-ին ԱՄՆ-ի «Կոլումբիա» ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53-ին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և կիրառվել գունավոր պատկերներ հաղորդելու համար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ