haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻԽԱՆՈՎ

Ֆիզիկոս

Ծնվել է՝ 20/02/1904 - Մահացել է՝ 08/12/1970

Կենսագրությունը

ԱԼԻԽԱՆՈՎ Աբրահամ Իսահակի [20.2(4.3). 1904, Թիֆլիս – 8.12.1970, Մոսկվա], ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտորր, պրոֆեսոր (1937), ԽՍՀՄ ԳԱ (1943), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1954): Ա. Ի. Ալիխանյանի եղբայրը: Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1929): 1929–41-ին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ֆիզտեխնիկական ինստիտուտում, զբաղվել ռենտգենակառուցվածքային վերլուծության և ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայով: 1934-ից հետազոտել է ռադիոակտիվությունը և ռադիոակտիվ ճառագայթումը, Ա. Ալիխանյանի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել և ուսումնասիրել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը: 1935-ին Ա. Ալիխանյանի հետ սահմանել է b սպեկտրների կախումը տարրի ատոմային կարգաթվից և ճշգրտել Ռեզերֆորդի ստացած որոշ արդյունքներ: 1936-ին Ալիխանյանի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ