haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ

Քաղաքական գործիչ , Գրականագետ , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 1873 - Մահացել է՝ 1947

Կենսագրությունը

ԱՂԲԱԼՅԱՆ Նիկոլ Պողոսի (24. 3.1873, Թիֆլիս – 15.8. 1947, Բեյրութ), հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի (Փարիզ) համալսարաններում: Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)

Գործունեությունը

Առաջին աշխարհամարտի (1914–18) սկզբից դարձել է Ազգային բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավոր. գնդերի կարգադրիչ մարմնի անդամ, զբաղվել հայ գաղթականների տեղափոխման հարցերով: ՀՀ խորհրդարանի (1918–20) անդամ: 1919-ին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար:

Եղել է Վերնատան և Հայ գրողների ընկերության անդամ: Աշխատակցել է «Մուրճ», «Հորիզոն», «Նոր հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականների: Ռուսական հեղինակների դեմոկրատների գեղագիտական հետևորդ էր: Այս դիրքերից էլ արծարծել է հայ և ռուսական գրականությունների, հայոց լեզվի բազմազան խնդիրներ («Բանասէրի յուշագիրը», 1937–38, «Գրական-քննադատական երկեր», 1959, «Սայաթ-Նովայի հետ», 1966, «Պատմութիւն հայոց գրականութեան», 1944, «Ամբողջական երկեր», հ. 1–4, 1959–1970):

Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921-ին, Աղբալյանը նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման: 1930-ից ցկյանս բնակվել Է Բեյրութում, եղել Նշան Փալանջյան ճեմարանի տնօրենը:

Երևանում 1991-ից գործում է ՀՀԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Աղբալյանի անունով է կոչվել թիվ 19 միջնակարգ դպրոցը, արտերկրում՝ ՀՀԴ ակումբներ:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Նիկոլ Աղբալյան...

Հայից Հայ - Նիկոլ Աղբալյան...

Օգտագործող Գաղտնաբառ