Կենսագրությունը
ԱՄԵՐԻԿՅԱՆ Ցոլակ (Սուլուլիկյան Գալուստ) Քերովբեի [23.9(5.10).1887, Տրապիզոն – 17.9.1964, Երևան], դերասան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1947): 1909-ից խաղացել է Սիրանույշի, Հ. Աբելյանի, Վ. Փափազյանի խմբերում, շրջագայել Ռուսաստանի հայաշատ, Արևմտյան Հայաստանի բազմաթիվ վայրերում:
Գործունեությունը
1931-ից Ցոլակ Ամերիկյանն եղել է Լենինականի պետական թատրոնի դերասան: Ամերիկյանի ստեղծած բարձր ներշնչանքով, բեմական հմայքով տոգորված բազմաթիվ կերպարներ մտել են հայ բեմարվեստի պատմության մեջ՝ Սատին (Գորկու «Հատակում»), Մանուկ աղա («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Պարոնյանի), Մամլոկ (Վոլֆի «Պրոֆեսոր Մամլոկ»), Մուրոմսկի (Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը») և այլն: Նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1936, «Տժվժիկ», 1961, երկուսն էլ՝ Հայֆիլմ) և այլն: