haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Դրամատուրգ , Հրապարակախոս , Բեմադրիչ (Ռեժիսոր) , Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 07/09/1935 - Մահացել է՝ 21/11/2007

Կենսագրությունը

ԱՅՎԱԶՅԱՆ Աղասի Սիմոնի (ծ. 7.9.1925, Ախալցխա), գրող, սցենարիստ, կինոռեժիսոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982): Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1942), Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ԵԳԹԻ-ում և ՖԿՀՊԻ-ում (1945–48): 1965–73-ին՝ «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչ, 1973–81-ին՝ «Էկրան» ամսագրի, 1992–97-ին՝ «Հայություն» թերթի գլխավոր խմբագիր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Այվազյանի գործերում հաճախ միահյուսվում են սովորականն ու անսովորը՝ ներկայացնելով ժամանակակից մարդու հակասական ներաշխարհը «Ճանապարհորդություն իր շուրջը», 1963, «Ընտանիքի հայրը», 1968, «Փառահամար», 1973, «Սինյոր Մարտիրոսի արկածները», 1977, «Եռանկյունին», 1983, «Դիպլիպիտո», 1985, «Օբյեկտիվ-18», 1986, «Թթի ամիսը», 1989, «Երկրի վրայի զբաղմունքը», 1993, «Պրոբլեմ», 1995, «Թատրոն», 1999 (պիեսներ), «Ալիբի», 2000, «Մանչերը», 2001, «Պոեմ վասն շենքի և շինության», 2002: Այվազյանը նկարահանել է «Լիրիկական երթ» (1982), «Վառած լապտեր» (1983, Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ՝ 1987), «Գաղտնի խորհրդականը» (1988) կինոնկարները: Այվազյանի սցենարներով ստեղծվել են կինոնկարներ («Հայրիկ», 1972, «Մեզանից երեքը», 1989, «Ձայն բարբառոյ», 1991):

«Եռանկյունին» (համանուն վիպակը՝ 1965-ին) կինոնկարի (1967) սցենարի համար՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ (1975):

Երկ. Ընտ. երկ., Ե., 1987:

Ընտ. երկ., Ե., 2001:

Ամերիկյան աջաբսանդալ (վեպ), Ե., 1997:

 Տրիփ (պատմվածքների և պիեսների ժողովածու), Ե., 2003:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱՂԱՍԻ ԱՅՎԱ...

Աղասի Այվազյան / ռեժիսոր Էդուարդ...

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ (Կիրակոս)...

Օգտագործող Գաղտնաբառ