haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 12/11/1897 - Մահացել է՝ 20/05/1971

Կենսագրությունը

ԱՎԵՏԻՍՅԱՆ (Ոսկանյան) Ավետ Մարկոսի [12(24).11.1897, Թիֆլիս – 29.3.1971, Երևան], դերասան: ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1962) ժողովրդական արտիստ: 1918–21-ին խաղացել է Թիֆլիսում, Բաքվում, Ղարաքիլիսայում: 1922-ից՝ Սունդուկյանի անվան թատրոնի դերասան:

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ավետ Ավետիսյանը հռչակվել է Սաքոյի (Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1924), Զամբախովի (Սունդուկյանի «Խաթաբալա», 1927) դերերով: Ժամանակի հայ թատրոնում Գ. Սունդուկյանի կերպարների խոշորագույն մեկնաբանն էր՝ Պեպո, Փարսիղ, Սարգիս («Պեպո», «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ») և այլն: Ավետիսյանի արվեստում գերիշխողը շեշտված բնավորություն ստեղծելու նախասիրությունն էր՝ Միկիտան Սաքո («Հացի խնդիր», ըստ Պռոշյանի), Դոստիգաև (Գորկու «Դոստիգաևը և ուրիշները»), Մատվեյ Եգորիչ (Վ. Փափազյանի «Ժայռ»), Սաղաթել (Շիրվանզադեի «Պատվի համար»), Բալաբեկ (Ն. Զարյանի «Փորձադաշտ»), Յագո (Շեքսպիրի «Օթելլո») և այլն: Սաղաթելի և Զամբախովի անձնավորումները հայ բեմարվեստում համարվում են անգերազանցելի: Ավետիսյանը խաղացել է նաև տրագիկոմիկիկական դերեր՝ Ռոբինզոն (Ա. Օստրովսկու «Անօժիտը»), Դոն Անտոնիո (Դե Ֆիլիպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի») և այլն: Ավետիսյանի պարզ, ցայտուն արտահայտչամիջոցներով, մշակված վարպետությամբ, ինքնա-տիպ խառնվածքով և տաղանդով կերտած մոնումենտալ հզոր կերպարները մտել են հայ դերասանական արվեստի պատմության մեջ: Նկարահանվել է կինոյում (Հայրապետ, «Նամուս», 1925, Բազազ Արտեմ, «Գիքորը»,1934, Սպարապետ, «Զանգեզուր», 1938, Զիմզիմով, «Պեպո», 1935, Սաղաթել, «Պատվի համար», 1956 և այլն): ԽՍՀՄ Պետական մրցանակ (1941):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱՎԵՏ ԱՎԵՏԻ...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱՎԵՏ ԱՎԵՏԻ...

ՄԵՆՔ - Ավետ Ավետիսյան...

Օգտագործող Գաղտնաբառ