haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐՄԵՆ ԱՐՄԵՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 10/09/1871 - Մահացել է՝ 20/07/1965

Կենսագրությունը

ԱՐՄԵՆՅԱՆ Արմեն (Իփեկյան Արմենակ) Նուրիջևանի (10.9.1871, Կ. Պոլիս – 18.7.1965, Լենինական), դերասան, ռեժիսոր: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935): 1890-ական թթ. Փարիզում խաղացել է Սառա Բեռնարի, «Բյուֆ դյունոր», «Կոմեդի ֆրանսեզ»  թատրոններում, 1902–03-ին՝ Բաքվի հայկական թատերախմբում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1904-ին Նոր Նախիջևանում Արմենյանը կազմակերպել է թատերախումբ, 1908-ին Հ. Աբելյանի հետ ղեկավարել «Աբելյան-Արմենյան» թատերախումբը, 1914–26-ին գործել Այսրկովկասում, Հյուսիսային Կովկասում, Իրանում, Մոսկվայում, Սուխումում: 1935-ից՝ Լենինականի թատրոնի դերասան, ռեժիսոր: Իր բեմադրություններում Արմենյանը դասական ռեալիզմի սկզբունքներով ներդաշնակել է դերասանական անսամբլը և անհատական ստեղծագործությունը, հասել հավաստի պատկերման: Լավագույններից են՝ Շանթի «Հին աստվածներ» (1913, հայ բեմում՝ առաջին անգամ), Չարենցի «Կապկազ թամաշա» և այլն: Դերերից են՝ Յագո (Շեքսպիրի «Օթելլո»), Հարպագոն (Մոլիերի «Ագահը») և այլն: Հեղինակ է «60 տարի հայ բեմի վրա» գրքի (1954):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ