haymard

Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐՄԵՆ ԳՈՒԼԱԿՅԱՆ

Բեմադրիչ (Ռեժիսոր) , Դրամատուրգ , Մանկավարժ (Հոգեբան) , Դերասան

Ծնվել է՝ 01/11/1899 - Մահացել է՝ 22/09/1960

Կենսագրությունը

ԳՈՒԼԱԿՅԱՆ Արմեն Կարապետի [20.10(1.11). 1899, Թիֆլիս – 22.9.1960, Երևան], ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, մանկավարժ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1940): Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1921), սովորել Օ. Սևումյանի (1919), Մոսկվայի հայկական դրամատիկական (1921–25) ստուդիաներում: 1927-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի (1930–38-ին, 1944–53-ին՝ գլխավոր ռեժիսոր), 1938– 1945-ին, 1958–60-ին՝ Օպերայի և բալետի, 1955–56-ին՝ Ռուսական թատրոնների գլխավոր ռեժիսոր: 1944-ից դասավանդել է ԵԳԹԻ-ում (պրոֆեսոր՝ 1945-ից):

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Գուլակյանի բեմադրություններից են՝ Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են»  (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1951), Լերմոնտովի «Դիմակահանդես», Ա. Օստրովսկու «Ամպրոպ», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Լ. Տոլստոյի «Կենդանի դիակ», որոնց հատուկ էին գաղափարական մտահղացման հստակությունը, ամուր, արտահայտիչ միզանսցենները, կերպարի հոգեբանական, պլաստիկական ամբողջականությունը: Մոնումենտալ ընդհանրացման ձգտումը դրսևորվել է օպերային ներկայացումներում՝ Բիզեի, «Կարմեն», Ա. Տիգրանյանի «Անուշ», Վերդիի «Աիդա», Չուխաճյանի «Արշակ Բ» (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1946) և այլն: ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1946–54): Երևանում  Գուլակյանի անունով կոչվել է փողոց:

Երկ. Պիեսներ, Ե., 1963:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Արմեն Գուլակյանի մասին.
«Արմեն Գուլակյանն ամենապրոֆեսիոնալ մարդն էր մեր պետական թատրոնում»: /Հենրիկ Հովհաննիսյան/

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ