haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄԻՔԱՅԵԼ ԹԱՎՐԻԶՅԱՆ

Խմբավար (Դիրիժոր)

Ծնվել է՝ 14/05/1907 - Մահացել է՝ 17/10/1957

Կենսագրությունը

ԹԱՎՐԻԶՅԱՆ Միքայել Արսենի [14(27).5.1907, Բաքու – 17.10.1957, Երևան], դիրիժոր: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956): Սովորել է Բաքվի կոնսերվատորիայում (1923–26), ավարտել Լենինգրադի կոնսերվատորիայի ալտի (1932), դիրիժորության (1934) բաժինները: 1935-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1938-ից՝ գլխավոր դիրիժոր, 1946-ից՝ գեղարվեստական Ղեկավար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Թավրիզյանը ղեկավարել է Մ. Գլինկայի «Իվան Սուսանին», Ն. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Պ. Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Ջ. Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա», «Օթելլո», Մեյերբերի «Հուգենոտներ» և այլն, իրականացրել Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Տ. Չուխաճյանի «Արշակ Բ», Հ. Ստեփանյանի «Լուսաբացին», Ա. Այվազյանի «Թափառնիկոս», Ա. Բաբաևի «Արծվաբերդ» օպերաների առաջին բեմադրությունները: 1948-ին հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում («Ռիգոլետտո», «Իոլանտա»): Թավրիզյանի կատարմանը բնորոշ էին ռոմանտիկական ոգեշնչվածությունը, մեղեդիական ճկունությունը և ռիթմի սուր զգացողությունը: Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ դիրիժոր: ԽՍՀՄ (1954–58), ՀԽՍՀ (1947– 1955) ԳԽ պատգամավոր: ԽՍՀՄ Պետական մրցանակներ (1946, 1951):  Թավրիզյանի անունով կոչվել է  երաժշտական դպրոց Երևանում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ