haymard

Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ (ԹԱՐԻՎԵՐԴՅԱՆ)

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 15/08/1931 - Մահացել է՝ 25/071996

Կենսագրությունը

ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ Միքայել Լևոնի (15.8.1931, Թիֆլիս – 25.7.1996, Սոչի, թաղված է Մոսկվայում), կոմպոզիտոր: ՌԽՖՍՀ (1979), ԽՍՀՄ (1986) ժողովրդական արտիստ: Ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտը (1957):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Գրել է «Ո՞վ ես» (1968), «Կոմս Կալիոստրո» (1978), «Սպասում» (1984) օպերաները, «Ստվեր» (1966), «Երջանկության պոեմ» (1972), «Աղջիկը և մահը» (1975), «Աղջիկը գնդի վրա» (1985) բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան (1987), ձայնի և նվագախմբի (1957), ջութակի և նվագախմբի (1982), երգեհոնի (1986, 1987) կոնցերտներ, դաշնամուրային պիեսների 24 շարք, 15 երգաշար (այդ թվում՝ «Տխուր երգեր», 1957, Ա. Իսահակյանի տեքստերով), թատերական երաժշտություն և այլն:

Թարիվերդիևը կինոյում ստեղծագործել է 1958-ից, հեղինակ է շուրջ 70 ֆիլմի երաժշտության, որին բնորոշ են հուզականությունն ու քնարականությունը: Լավագույններից են՝ «Եղջերու արքան» (1970), «Գարնան տասնյոթ ակնթարթը» (1973), «Տասնհինգերորդ գարունը» (1973), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1977) ևն:

ՀամԼԿԵՄ մրցանակ (1977):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը - Միքայել Թարիվերդիև ...

Bремя & Միքայել Թարիվերդիև...

Օգտագործող Գաղտնաբառ