Կենսագրությունը
ԽԱՉՎԱՆՔՅԱՆ Կարպ (Կարապետ) Մկրտչի (23.1.1923, Ախալցխա – 29.11.1998, Երևան), դերասան, ռեժիսոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1967): Սովորել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական դպրոցում (1941–44): 1944-ից՝ ԵԵԿԹ (1984–88-ին՝ նաև գեղարվեստական ղեկավար) դերասան:
Գործունեությունը
Հումորի, ռիթմի նուրբ զգացողության, շեշտված անհատականության, հախուռն տեմպերամենտի, երաժշտականության շնորհիվ նույն հաջողությամբ անձնավորել է կատակերգական և երաժշտական կերպարներ՝ Տոնինո և Ձանետո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»), Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Մակ-Հիտ (Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»), Սուրեն (Ա. Պապայանի «Մեծ հարսանիք») Թեոդորոս (Պսաֆասի «Պահանջվում է ստախոս»), Ջուլիկյան (Գ. Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր»), Կնյազ (Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի») և այլն: Բեմադրություններից են՝ Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն: Նկարահանվել է կինոյում («Պատվի համար»1956, «Ճանապարհ դեպի կրկես», 1963, երկուսն էլ՝ Հայֆիլմ և այլն), խաղացել հեռուստաթատրոնում: ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1998):
Տեսանյութերը

Պահանջվում է ստախոս...

"ԱՍՏՂԵՐ ԵՎ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ" ԿԱՐՊ ԽԱՉՎ...

Տաքսի-Տաքսի

Ներկայացման մասին - Սինյոր Պապագ...

Ախ ներվեր, ներվեր:

Կարպ Խաչվանքյան