haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍԱՐԳԻՍ ԿԱՍՅԱՆ

Պետական գործիչ , Հրապարակախոս , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 16/01/1876 - Մահացել է՝ 1937

Կենսագրությունը

ԿԱՍՅԱՆ (Տեր-Գասպարյան) Սարգիս Հովհաննեսի [16 (28).1.1876, Շուշի – 1937], պետական գործիչ, հրապարակախոս: ՌՍԴԲԿ անդամ 1905-ից: Ավարտել է Լայպցիգի առևտրային ինստիտուտը (1902) և Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1904): Հեղափոխական շարժմանը մասնակցել է 1890-ական թթ-ից:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1903–04-ին Կասյանը հարել է Հնչակյան կուսակցության ձախ թևին: 1905–06-ին մասնակցել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հայկական բաժանմունքի ստեղծմանը, Բաքվի և Թիֆլիսի բոլշևիկյան հայկական թերթերի խմբագրմանն ու հրատարակմանը: 1914–17-ին գտնվել է Աստրախանի և Վոլոգդայի աքսորավայրերում: 1917–20-ին՝ ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրկոմի անդամ (1919–20-ին՝ քարտուղար): Մասնակցել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների սեպտեմբերյան անլեգալ խորհրդակցությանը (1919) և առաջին անլեգալ կոնֆերանսին (1920-ի հունվար), ընտր-վել Արմենկոմի նախագահ, իսկ 1920-ի նոյեմբերին՝ հեղկոմի նախագահ: 1921-ին Կասյանը մասնակցել է Կոմինտերնի III կոնգրեսին: 1924–27-ին՝ Անդըրկովկասյան կոմ. համալսարանի ռեկտոր, 1927–31-ին՝ ԱԽՖՍՀ և ՀԽՍՀ ԿԳԿ-ների նախագահ, 1931–34-ին՝ ԱԽՖՍՀ Գերագույն դատարանի նախագահ: Գերմաներենց հայերեն է թարգմանել Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1927), Ֆ. Էնգելսի «Կոմունիզմի սկզբունքները» (1930): Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել (1955): Կասյանի անունով փողոց է կոչվել Երևանում:

Երկ. Ընտ. երկ., Ե., 1967:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ