haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ

Փիլիսոփա (Իմաստասեր)

Ծնվել է՝ 276 - Մահացել է՝ 367

Կենսագրությունը

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ, Պրոերեսիոս (276– 368), հռետոր և փիլիսոփա, Աթենքի ճարտասանության դպրոցի ղեկավար: Սերել է Կեսարիայի (Կապադովկիա) հայ տոհմիկ ընտանիքից: Կրթությունն ստացել է Աթենքում: Գրել և ուսուցանել է հունարեն: Աշխատությունները չեն պահպանվել: Նրա մասին տեղեկություն-ներ է հաղորդել կենսագիր Եվնապիոսը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Պարույր Հայկազն  ունեցել է բազմաթիվ աշակերտներ, այդ թվում՝ Հռոմի ապագա կայսր Հուլիանոսը, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին և ուրիշներ: Աշակերտների մեջ մեծ թիվ են կազմել կապադովկիացի հայերը: Չգերազանցված հռետորի, ճարտասանության և փիլիսոփայության ուսուցչի նրա տաղանդը ճանաչում է գտել նաև Հռոմում, որտեղ հրավիրվել է որպես թագաժառանգի դաստիարակ: Պարույր Հայկազնի կենդանության օրոք Հռոմում կանգնեցվել է նրա արձանը՝ «Աշխարհի թագուհի Հռոմը՝ ճարտարախոսության թագավորին» մակագրությամբ: Թեև քրիստոնյա, սակայն մանկավարժական գործունեությամբ և աշխատություններով Պարույր Հայկազն եռանդուն տարածել է անտիկ հեթանոսական մշակույթի և գիտության ավանդույթները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ