haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Բեմադրիչ (Ռեժիսոր)

Ծնվել է՝ 08/10/1897 - Մահացել է՝ 04/12/1987

Կենսագրությունը

ՄԱՄՈՒԼՅԱՆ Ռուբեն Զաքարի [8.10.1897, Թիֆլիս – 4.12.1987, Վուտլընտ Հիլզ (ԱՄՆ)], կինոռեժիսոր: Սովորել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետում, հաճախել Ե. Վախթանգովի ստուդիան: Թիֆլիսում ստեղծել է թատերական ստուդիա (1918), բեմադրել մի քանի ներկայացում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1919-ից Մամուլյանն աշխատել է Լոնդոնի, Փարիզի թատրոններում, 1923-ից հաստատվել է ԱՄՆ-ում, ճանաչվել որպես ինքնատիպ թատերական ռեժիսորական բեմադրել է երաժշտական, դրամատիկական ներկայացումներ՝ երաժշտական հյուսվածքի և դրամատիկական գործողությունների ներդաշնակ լուծումներով: Մամուլյանը նկատելի հետք է թողել 1920–30-ական թթ. ամերիկյան թատրոնի զարգացման վրա: Կինոյում առաջին անգամ օգտագործելով զուտ տեխնիկական և այլ հնարքներ («Ծափահարություններ», 1929), արտակադրային խոսք («Քաղաքային փողոցներ», 1931)` Մամուլյանը հասել է ժամանակի կինոարվեստի համար նորարական պատկերահնչյունային արտահայտչականության: «Բեքի Շարպ» (1935, ըստ Թեքե-րեյի) աշխարհում առաջին գունավոր ֆիլմում Մամուլյանը գունային համակարգը ծառայեցրել է հոգեբանական և դրամատուրգիայի խնդիրներ արտահայտելուն ու երանգավորելուն: Լավագույն կինոնկարներից են նաև՝ «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» (1932, ըստ Ռ. Սթիվենսոնի), «Երգ երգոց» (1933, գլխավոր դերում` Մ. Դիդրիխ), «Քրիստինա թագուհին» (1934, գլխավոր դերում` Գ. Գարբո), «Զորրոյի նշանը» (1940, գլխավոր դերում` Թ. Փաուեր), «Արյուն և ավազ» (1941, ըստ Վ. Բլասկո Իբանյեսի), «Ամառային արձակուրդ» (1948): Մամուլյանն եղել է Մոսկվայում (1961, 1971), Երևանում (1971): Երևանում կազմակերպվել է Մամուլյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կինոփառատոն և գիտաժողով (1997):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՌՈՒԲԵՆ ՄԱՄ...

Կինոսրահ. Ռուբեն Մամուլյան...

Օգտագործող Գաղտնաբառ