haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 30/08/1891 - Մահացել է՝ 20/07/1966

Կենսագրությունը

ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ (Բաժբեուկ-Մելիքով) Ալեքսանդր Ալեքսանդրի [30.8 (11.9). 1891, Թիֆլիս – 20.7.1966, Թբիլիսի], նկարիչ: ՎԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961): Լ. Ա. Բաժբեուկ-Մելիքյանի հայրը: Սովորել է Գեղեցիկ արվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում (1906–10), Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1911–12):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1922–29-ին Մելիքյանը դասավանդել է Մ.Ի. Թոիձեի գեղարվեստի ստուդիայում, 1929–38-ին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում: Ստեղծել է հատուկ մշակված գունածածկույթով փոքրածավալ գեղանկարչական երկեր: Վաղ շրջանի գործերին («Երեք կին»,  «Տեսողական պատրանք», երկուսն էլ՝ 1928) բնորոշ են մուգ կոլորիտը և նուրբ ձևերը:

1930–40-ական թթ. Բեժբեուկ-Մելիքյանը, աստիճանաբար երանգապնակը հարստացնելով լույսով, գույնով, հասել է ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի: Ինքնատիպ գեղարվեստականությամբ ու ճաշակով են առանձնանում կանանց դիմանկարները («Նազելի Տերյան», 1929, «Լավինիա», 1961, «Կիռա Գոզաշվիլի», 1963), կոմպոզիցիաները («Լողացող կանայք», 1928, «Լողորդուհիներ», 1929, «Կրկեսի արտիստների խումբը», 1940), որոնք առանձնանում են բնորդի հուզաշխարհի դիպուկ ընկալումով, անհատական գծերի շեշտադրմամբ, հյութեղ երփնագրով: Բեժբեուկ-Մելիքյանը ստեղծել է նաև հայաստանյան բնանկարներ («Զանգեզուր», 1965): Գործերը պահվում են Վրաստանի կերպարվեստի թանգարանում, ՀԱՊ-ում, անհատական հավաքածուներում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ