haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԼԻԼԻ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ

Երգիչ

Ծնվել է՝ 01/08/1921 - Մահացել է՝ 09/04/2012

Կենսագրությունը

ՉՈՒԳԱՍԶՅԱՆ Լիլի Վահանի (ծ. 1920, Չիկագո), երգչուհի (կոնտրալտո): Ձայնը մշակել է Ֆիլիպ Մանուելի մոտ: Երգել է հայկական եկեղեցիներում: 1959-ին հանդես է եկել Լիթլ Ռոքի (ԱՄՆ-ի Արկանզասի նահանգ) օպերային թատրոնում, ապա համերգներով՝ Չիկագոյում, Նյու Յորքում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1961-ին Չուգասզյանը հրավիրվել է երգելու Սպոլետոյի (Իտալիա) փառատոնում: 1962-ից՝ Մետրոպոլիտեն օպերայի մեներգչուհի: Դերերգերից են՝ Նորմա (Բելլինիի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա (Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա (Մենոտիի «Մեդիում») և այլն: Ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և նշանավոր դիրիժորների հետ (Հ. ֆոն Կարայան, Լ. Ստոկովսկի, Լ. Բեռնստայն և ուրիշներ), կատարել կոնտրալտոյի երգամասեր Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Վերդիի, Հենդելի, Մահլերի, Շյոնբերգի, Ս.Պրոկոֆևի և այլոց վոկալ- սիմֆոնիկ տարբեր բնույթի ու ոճերի երկերում. համերգներում հաճախ է հնչեցրել հայկական երգեր, հատկապես «Կռունկը»: 1967-ին հանդես է եկել Երևանում՝ Փառանձեմի (Չուխաճյանի «Արշակ Բ»), Ամներիսի դերերգերով, համերգներով: 1978-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, երգել է հայերեն: Չուգասզյանն օժտված է բացառիկ ձայնածավալի բազմերանգ և հարուստ ձայնով, բեմական ինքնատիպ ձիրքով:

ՀՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակ (1981):շ

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ