haymard

Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՏԱԹԵՎԻԿ ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ

Երգիչ

Ծնվել է՝ 1916 - Մահացել է՝ 1999

Կենսագրությունը

ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ Տաթևիկ Տիգրանի [20.8(2.9). 1916, գ. Խնձորեսկ (այժմ` ՀՀ Սյունիքի մարզում) – 6.10.1999, Երևան], երգչուհի (մեցցո-սոպրանո), ՀՀ (1947), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ: Մանկավարժ, պրոֆեսոր (1970): Դ. Հ. Խանջյանի մայրը: Ավարտել է Մոսկվայի Հայ մշակույթի տան վոկալ-դրամատիկական ստուդիան (1937), Երևանի կոնսերվատորիան (1960, էքստեռն): 1937–69-ին` Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: 1961-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1972– 77-ին` ԵԳԹԻ, 1977–99-ին` կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնների վարիչ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սազանդարյանը Փառանձեմի (Չուխաճյանի «Արշակ Բ»), Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Աննայի (Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա») դերերգերի առաջին կատարողն էր: Սազանդարյանի համար են գրվել Թամարի (Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Շուշանի (Ա. Բաբաևի «Արծվաբերդ»), Նազելիի (Հ. Ստեփանյանի «Հերոսուհին», ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1951), Բերբերոյի (Ա.Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում») դերերգերը: Սազանդարյանի արտահայտիչ ձայնը, կերպարանափոխման ձիրքը, բեմական վառ տաղանդը դրամատիկական շունչ են հաղորդել նրա մարմնավորած կերպարներին: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1958–62):

ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1997):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Սարի Լանջին (Տաթեվիկ Սազանդարյան...

Գարնանային Գիշեր (Տաթեվիկ Սազան...

Գիշերն Իջավ (Տաթեվիկ Սազանդարյան...

Օգտագործող Գաղտնաբառ