haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԹԱԴԵՎՈՍ ՍԱՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 28/04/1903 - Մահացել է՝ 23/09/1974

Կենսագրությունը

ՍԱՐՅԱՆ (Տեր-Գրիգորյան) Թադևոս Խաչատուրի [28.4(11.5).1903, Երևան – 23.9.1974, Երևան], դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1954): Սովորել է Վ. Միրզոյանի թատերական (1919–21), Մոսկվայի հայկական դրամատիկական (1923–25, 1926–28) ստուդիաներում, նաև` Վ. Մեյերհոլդի փորձարարական արվեստանոցում (1923– 28):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1921-ից` Սարյանն եղել է Ալեքսանդրապոլի քաղլուսվարի թատրոնի դերասան, 1928-ից՝ Լենինականի պետական թատրոնի (հիմնադիրներից, ստուդիայի կազմակերպիչ և դասատու) գլխավոր ռեժիսոր, 1930– 32-ին՝ Հայաստանի Առաջին պետ-թատրոնի ռեժիսոր և դերասան, 1938–42-ին՝ ռեժիսոր, 1955-ից՝ դերասան, 1932–37-ին՝ Բաքվի հայկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1942–54-ին՝ ԵԵԿԹ գլխավոր ռեժիսոր: 1946– 48-ին դասավանդել է ԵԹԻ-ում: Որպես կատակերգակ դերասան` մեծ ճանաչման է արժանացել Մինթոևի (Շիրվանզադեի «Մորգանի խնամին»), Բալաբեկի (Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» և «Փորձադաշտ») անձնավորումներով: Դերերից են նաև՝ Թափառնիկոս (Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»), Նազար  (Դեմիրճյանի «Քաջ Նազար»), Սուրմաչ (Մովզոնի «Մի խուլ նրբանցքում») և այլն: Սարյանին բնորոշ էին անսպառ հումորը, նուրբ տեխնիկան, արտիստական մեծ փորձը: Բեմադրել է Ա. Ֆայկոյի «Պորտֆելավոր մարդը», Աֆինոգենովի «Ահը» և այլն: Նկարահանվել է կինոյում («Լեռնային հեղեղ», 1939, «Ամպրոպի արահետով», 1956, «Տերն ու ծառան», 1962, «Մսյո Ժակը և ուրիշները», 1964, բոլորը՝ Հայֆիլմ):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ