haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 1926 - Մահացել է՝ 1987

Կենսագրությունը

ՍԻՄՈՆՅԱՆ Մետաքսյա Միհրանի (21.2.1926, Աշխաբադ – 11.8.1987, Երևան), դերասանուհի: ՀԽՍՀ (1965), ԽՍՀՄ (1981) ժողովրդական արտիստ: Պրոֆեսոր (1983): Ավարտել է ԵԹԻ (1948): 1948-ից` Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի: 1968-ից միաժամանակ դասավանդել է ԵԳԹԻ-ում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սիմոնյանի ստեղծագործության հիմնական թեման կնոջ արժանապատվության և մարդկային իրավունքների պաշտպանությունն էր, որով նա շարունակել է Ա. Տ. Ոսկանյանի և Ռ. Տ. Վարդանյանի ավանդույթները: Լինելով դրամատիկ-քնարական շնչի դերասանուհի և առանձնապես չկարևորելով դերի կենցաղային ու ազգային հատկանիշները՝ նա հասել է խաղացանկի լայն ընդգրկման՝ հաջողությամբ հանդես գալով հայկական, ռուսական, արևմտաեվրոպական հեղինակների պիեսներում: Տասնյակ տարիներ Սիմոնյանը եղել է թատրոնի առաջատար դերասանուհին: Լավագույն դերերից են՝ Սուսան (Շիրվանզադեի «Նամուս»), Նինա (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Շուրա (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»), Հուդիթ (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Նուարդ (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Նաստասյա Ֆիլիպովնա («Ապուշը», ըստ Դոստոևսկու), Կատրին Լեֆևր (Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն»), Մարթա (Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից»): Նկարահանվել է կինոյում («Անահիտ», 1947, «Սայաթ-Նովա», 1960, «Ջրերը բարձրանում են», 1962, «Խաթաբալա», 1971, «Հուսո աստղ», 1978, բոլորը՝ Հայֆիլմ), հանդես եկել նաև ասմունքով:

ԽՍՀՄ Պետական մրցանակ (1950):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Մետաքսյան Սիմոնյանի մասին.
«Մետաքսյայի արտահայտչական միջոցները շատ են, բայց լավագույնը, ըստ իս, ձայնային տվյալների հարստությունն է, որով խոսքը նրա շրթներում ոչ միայն բազմերանգ է և ախորժալուր, այլև հասնում է սրահին դերասանուհու ներաշխարհի լրիվ ամբողջությամբ»: /Վահրամ Փափազյան/ 

«Մետաքսյա Սիմոնյանին բնությունը պարգևել է հմայիչ արտաքին, նազանք, բեմական ուժեղ զգացողություն, լիրիկականություն: Նրա կատարած դերերը հմայիչ են, աչք շոյող»: /Գուրգեն Ջանիբեկյան/

Նկարները
Տեսանյութերը

Դիմակահանդես

Օգտագործող Գաղտնաբառ