Կենսագրությունը
Գործունեությունը
Փելեշյանը դեռ ուսանելու տարիներին կինոկերպարային խոր զգացողությամբ, նուրբ ճաշակով և ուրույն ոճով է ստեղծել «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերաֆիլմերը: «Մենք» (1969, միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, Օբերհաուզեն), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982, ՀՀ Պետական մրցանակ՝ 1985, երեքն էլ՝ «Երևան» ստուդիա) ֆիլմերին հատուկ է և՛ քնարականությունը, և՛ էպիկական հզոր շունչը: Պատկերահնչյունական մոնտաժի բարձր վարպետությամբ աչքի են ընկնում «Երկրաբնակները» (1970, Մինսկի վավերագրական ֆիլմերի ստուդիա), «Վերջ» (1992, «Հայկ» կինոստուդիա), «Կյանք» (1993, Հայֆիլմ) ֆիլմերը: Հեղինակ է կինոսցենարների, նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» գեղարվեստական ֆիլմում (1969, Հայֆիլմ): Փելեշյանի «Տարածական մոնտաժ» (1974, «Վոպրոսի կինոիսկուստվա», ռուսերեն, պր. 15) երկը, Ս. Էյզենշտեյնից և Ձ. Վերտովից հետո, նոր խոսք է կինոյի մոնտաժի տեսության մեջ: Իր արվեստով Փելեշյանն աշխարհում ճանաչված կինոռեժիսորներից է:
Տեսանյութերը

Արտավազդ Փելեշյան «Տարվա եղանակն...

Արտավազդ Փելեշյան - Մենք...

Արտավազդ Փելեշյան - Վերջ...