haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀՈՎՍԵՓ (ՅՈՒՍՈՒՖ) ՔԱՐՇ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 23/12/1908 - Մահացել է՝ 13/07/2002

Կենսագրությունը

ՔԱՐՇ Հովսեփ (Յուսուֆ) Ամիշի [23.12.1908, ք. Մարդին (Դիարբեքիրի նահանգ) – 13.7.2002, Բոստոն], լուսանկարիչ: 1922-ին տեղափոխվել է Սիրիա, 1924-ին՝ Կանադա, ապա՝ Բոստոն, որտեղ սովորել և աշխատել է լուսանկարիչ Հովհաննես (Ջոն) Կարոյի մոտ: 1932-ին բացել է լուսանկարչական ստուդիա, լուսանկարել բազմաթիվ նշանավոր ժամանակակիցների (Շ. դը Գոլ, Բ. Շոու, Ջ. Ներու, Պ. Պիկասսո, Ս. Մոեմ, Է. Հեմինգուեյ, Ն. Խրուշչով, Յու. Գագարին և ուրիշներ), համաշխարհային ճանաչման արժանացել Ու. Չերչիլի լուսանկարով:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Քարշն անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում (երկու անգամ՝ Հայաստանում). նրա «Մարդիկ, որոնք հորինում են մեր աշխարհը» նկարաշարը ցուցադրվել է Մոնրեալում, Բոստոնում, Հաագայում: ԱՄՆ-ի և Կանադայի մի քանի համալսարաններ Քարշին շնորհել են իրավաբանության և արվեստագիտական դոկտորի աստիճան: Հրատարակել է գրքեր («Ճակատագրի դեմքեր», 1946, «Մեծություններ որոնելիս», 1962, «Քարշի պայուսակը», 1967, «Մեր ժամանակի դեմքերը», 1971, և այլն): Համարվել է XX դ. 100 լավագույն լուսանկարիչներից (1999): Մասնակցել է լուսանկարչության միջազգային համագումարների ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, կարդացել դասախոսություններ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ