haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ

Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 08/03/1887 - Մահացել է՝ 02/02/1961

Կենսագրությունը

ՕՐԲԵԼԻ Հովսեփ Աբգարի [8(20).3.1887, Քութայիս (Վրաստան) – 2.2.1961, Լենինգրադ], արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ: ԽՍՀՄ ԳԱ ակադեմիայի (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիայի և առաջին նախագահը (1943–47): Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր (1944), Իրանի ԳԱ թղթ. (1945) անդամ: Լ. Ա. և Ռ. Ա. Օրբելիների եղբայրը: Ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիան (1904), Ս. Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1911)՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին: Ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ. Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և մահմեդական արվեստին վերաբերող հոդվածներ, Ն. Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի: 1909-ին ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՀՈՎՍԵՓ ՕՐԲ...

Հայից Հայ - Հովսեփ Օրբելի...

Հովսեփ Օրբելի

Օգտագործող Գաղտնաբառ