haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄԻՔԱՅԵԼ ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎ

Զինծառայող

Ծնվել է՝ 1825 - Մահացել է՝ 1888

Կենսագրությունը

ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎ Միքայել Տարիելի [1825, Թիֆլիս – 12.12.1888, Նիցցա (Ֆրանսիա), թաղվել է Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու բակում], կոմս, ռուսական բանակի հեծելազորի գեներալ, գեներալ-համհարզ, Ռուսաստանի պետական և ռազմական գործիչ, Լոռիս-Մելիքյանների ազնվական տոհմից: Սովորել է Լազարյան ճեմարանում և Ս. Պետերբուրգի հեծելազորի յունկերների դպրոցում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1840-ական թթ. Լոռիս-Մելիքովը մասնակցել է Շամիլի գլխավորած լեռնականների դեմ ռազմական գործողություններին: Ղրիմի պատերազմի ժամանակ (1853–56) աչքի է ընկել թուրքերի դեմ Բայանդուրի, Ալեքսանդրապոլի ու Կարսի մարտերում, ստացել գեներալ-մայորի կոչում: 1860–73-ին՝ Հարավային Դաղստանի զինվորական պետ և Դերբենդի քաղաքապետ, Թերեքի մարզի պետ: 1877–78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նշանակվել է Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար: Գլխավորել է Արդահանի գրոհը և գրավումը, Ալաջայի բարձունքներում Մուխթար փաշայի ջախջախումը, Կարսի գրավումը: 1879-ին նշանակվել է Աստրախանի, Սարատովի, Սամարայի և Խարկովի ժամանակավոր գեներալ-նահանգապետ, 1880-ի փետրրվարի 12-ին՝ Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի նախագահ (դիկտատորական լիազորություններով), հանձնաժողովի վերացումից (իր իսկ նախաձեռնությամբ) հետո՝ ներքին գործերի նախարար:

1881-ին Լոռիս-Մելիքովը պաշտոնաթող է եղել և հիմնականում ապրել է արտասահմանում: Գրել է «Կովկասի կառավարիչների մասին 1776 թ. մինչև XVIII դ. վերջը» (1883, ռուսերեն), «Նոթեր Հաջի Մուրադի մասին», «Երկտող Թերեքի մարզի կացության մասին» (1889, ռուս.) և այլ գործեր:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ